MY KEYS TO CHRISTMAS | Ծննդյան Տոների ելևեջներ


Ծննդյան 10 քարոլի դաշնամուրային փոխադրումներ

Մշակումը` Արթուր Բոբիկյան Կատարումը` Արթուր Բոբիկյան (դաշնամուր), Սանդրա Աֆեյան (վոկալ) Ձայնագրությունը` Ինչ Ռեքորդինգ Ստուդիո /Inch Recording Studio/ Արտադրությունը` Քոփիսաունդ/ Ուեսթրիթ Ստուդիոզ /Copysound/ Westreet Studios/ Գրաֆիկական ձևավորումը` Լայմյայթ Պրոդաքշնզ Կանադա /Limelight Productions Canada/ Լուսանկարները`Դեյվիդ Հաուքրոֆտ /David Howcroft/ Հրատարակությունը`Երաժշտության արքայական քոլեջ /Royal College of Music/

Ձայանագրություններն իրականացվել են Երաժշտության թագավորական քոլեջի համերգասրահում, 2011թ.

Երևան, 18 հունվարի, 2011

Հունվարի 20-ին` ժամը 19:00-ին, “Նարեկացի” արվեստի միության համերգասրահում տեղի կունենա ծագումով հայաստանցի` բրիտանացի դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանի “My Keys to Christmas (Ծննդյան Տոների ելևեջներ)” ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը: Երաժիշտը հանդես կգա դաշնամուրային մենահամերգով, որի ժամանակ կհնչեն ձայնասկավառակում զետեղված ծննդյան քարոլների դաշնամուրային իր փոխադրումները: Համերգին վոկալ կատարմամբ նաև հանդես կգա սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, իսկ քորեոգրաֆիկ կոմպոզիցիայով` պարուհի Թենի Մաթյանը, ով Մեծ Բրիտանիայի Պարի արքայական ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
 Ներկայացվող հրատարակությունում ներկայացված են թվով 10 անգլիական և արևմտյան ծննդյան քարոլների դաշնամուրային կատարումներ, որոնք բոլորը մշակվել և դաշնամուրի համար փոխադրվել են Արթուր Բոբիկյանի կողմից: Ձայնասկավառակում տեղ է գտել նաև մի գործ կանադահայ երգչուհի Սանդրա Աֆեյանի կատարմամբ:
Հրատարակությունը Արթուր Բոբիկյանի 5-րդ խմբակային և 1-ին անհատական ձայնասկավառակն է, որը ձայնագրվել է Բրիտանիայի Թագավորական երաժտական քոլեջի (Royal College of Music) առաջարկությամբ և զետեղված է հեղինակավոր այդ հաստատության 2011 թ-ի ձայնադարանում: Ձայնագրությունը կատարվել է Թագավորական երաժտական քոլեջի համերգային մեծ դահլիճում` լեգենդար Արթուր Ռուբինշտայնի դաշնամուրով: Ձայնագրման ռեժիսորն է հանրահռչակ Քիեր Սթյուարտը: Ձայնասկավառակը, որի առաջին քննադատական ակնարկը գրել է բրիտանահայ աշխարհահռչակ երաժիշտ Լևոն Չիլինկիրյանը, արժանացել է հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականին և ջերմ ընդունելությանը:
Արթուր Բոբիկյանը դաշնակահար է, կոմպոզիտոր և կինոյի ու հեռուստատեսության երաժշտական պրոդյուսեր: Նրա հեղինակած ստեղծագործությունների հարուստ թվարկն ընդգրկում է կոնչերտոներ դաշնամուրի և ջութակի համար, պրելուդներ երգեհոնի և դաշնամուրի համար, վոկալիզներ, երգչախմբային մշակումներ, երկու մյուզիքլ, ինչպես նաև հեռուստատեսային գովազդային հոլովակների և վավերագրական ֆիլմերի համար գրված մեղեդիներ: Նրա ստեղծագործությունները, որ ընդգրկված են Օքսֆորդի համալսարանի երաժշտական խմբագրության (Oxford University Music Press) հրատարակություններում, կատարվել են բազմաթիվ ականավոր երաժիշտների կողմից, նրանց թվում “Բի-բի-սի սինգերս (BBC Singers)” կամերային երգչախումբը, Լոնդոնի սիմփոնիկ նվագախումբը: Արթուր Բոբիկյանը համերգային ելույթներով հանդես է եկել Փառատոնների թագավորական համերգասրահում (Royal Festival Hall), Վեսթմինսթերի աբբայությունում, Փարիզի Սուրբ Երրորդության եկեղեցում ( Église de la Sainte-Trinité), Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում և Արամ Խաչատուրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահում: