Presenting The New Music Album

«Հոգևոր երաժշտությունը երկխոսություն և աղոթք է Արարչի և մարդու միջև»
Հունիսի 11-ին Չարենցի անվան տուն-թանգարանում տեղի ունեցավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հոգևոր երաժշտության ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը կոչվում է «Մեղեդիներ, գանձեր, տաղեր» և ներառում է 10 երաժշտական ստեղծագործություն` Կոմիտասի, Նարեկացու, Պոզապալյանի և այլ մշակումներ: Ձայնասկավառակում ընդգրկված բոլոր երգերի մշակումները կատարել է երգեհոնահար, կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանը: Ձայնասկավառակի շնորհանդեսի անցկացման համար պատահական չէր ընտրված Չարենցի տուն-թանգարանը: Չարենցն իր ամբողջ կյանքում ապրել է որպես երդվյալ լուսավորչական, և իր կյանքի ամենադաժան պահերին բանաստեղծին ուղեկցել է Կոմիտասը, հայկական եկեղեցին` իր հոգևոր երգերով: Ինչպես նշեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը` հոգևոր երաժշտությունն այսօր նահանջ է ապրում և շատ դեպքերում այն այլ մեկնաբանություն է ստանում` կատարողի կողմից գրաբարի չիմացության պատճառով: Եպիսկոպոսի խոսքով` մենք հեռացել ենք հայ հոգևոր երաժշտությունից, որը, սակայն, իր մեջ կրում է դարերի խորքից հնչող մեր նախնյաց ձայնը: Ըստ նրա` հոգևոր երաժշտությունը երկխոսություն և աղոթք է Արարչի և մարդու միջև: http://www.slaq.am/