“Համերգը “հակիրճ” էր, որպեսզի ժամանակ ունենամ շփվել նաեւ հյուրերիս, ընկերներիս հետ’’,- միջոցառումից հետո ասել է դաշնակահարը: Ձայնասկավառակում զետեղված է 10 քարոլ, որոնք մշակվել ու դաշնամուրի համար փոխադրվել է Արթուր Բոբիկյանը: CD-ում տեղ է գտել նաեւ մեկ գործ կանադահայ երգչուհի Սանդրա Աֆեյանի կատարմամբ:
Սա Արթուրի անհատական առաջին եւ խմբակային հինգերորդ ձայնասկավառակն է: “Ծննդյան տոնի ելեւէջները’’ ձայնագրվել են Բրիտանիայի Թագավորական երաժշտական քոլեջի առաջարկությամբ: Ալբոմն արդեն զետեղվել է հեղինակավոր այս հաստատության 2011 թվականի ձայնադարանում: Ձայնագրման ռեժիսորն է Քիեր Սթյուարտը, ձայնագրությունը կատարվել է “Inch Recording’’ ստուդիայում:
Հայազգի կոմպոզիտորը անդրադարձել է նաեւ արտասահմանում բնակվող եւ ստեղծագործող հայ երիտասարդ երաժիշտներին. “Արտերկրում կա կազմակերպված շոու- բիզնես, դասական, ժամանակակից երաժշտության մի քանի ուղղություններ: Եկեք նաեւ չմոռանանք, թե որքան է վարձատրվում կամերային երաժշտության տան խմբավարը եւ Լոնդոնի հայտնի երգչախմբերից մեկի խմբավարը: Պատճառը կարծում եմ ակնհայտ է: Բայց աշխարհը շատ փոքր է, յուրաքանչյուրս ունենք մեր կարիերան, այսօր` Լոնդոն, վաղը` Սինգապուր, ինչո՞ւ ոչ:)’’:
Ձայնասկավառակներն արդեն վաճառքի են հանված նաեւ Հայաստանում:
Տեքստը` Լենա Գեւորգյան
http://www.bravo.am